Ֆինլանդիայի ԱԳՆ․ ՆԱՏՕ-ի գծով բանակցությունները Թուրքիայի հետ դադարի կարիք ունեն

113

ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով Ֆինլանդիայի և Շվեդիայի բանակցությունները Թուրքիայի հետ դադարի կարիք ունեն, հայտարարել է Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավար Պեկկա Հաավիստոն։

Շաբաթ օրը դանիական աջ ծայրահեղական «Կոշտ ուղեգիծ» կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանը այրել էր Ղուրանը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան առջև՝ նախապես շվեդական իշխանություններից ակցիան անցկացնելու թույլտվություն ստանալով։

Այդ իրադարձությունը մեկնաբանել են շատ երկրներ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ղուրանն այրելուց հետո Ստոկհոլմը թող հույս չունենա, որ Թուրքիան կպաշտպանի նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

«Բանակցություններին պետք է դադար տալ։ Ավելի լավ է շարունակել, երբ մթնոլորտը խաղաղվի»,- ֆինն նախարարի խոսքն է մեջբերել թուրքական NTV հեռուստաալիքը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՍտոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ ցույց կկայանա՝ ի պաշտպանություն Ղուրանի
Հաջորդ հոդվածըՌոնալդ Կումանը գլխավորեց Նիդեռլանդների հավաքականը