‘Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել համասեռ ամուսնությունների օրենքին’

704

Ֆինլանդիայի խորհրդարանը դեկտեմբերի 12-ին կրկին քվեարկել է համասեռ ամուսնությունների գրանցումը թույլատրելու օգտին: Երկրորդ քվեարկություն անցկացնելու որոշումն ընդունվել էր այն բանից հետո, երբ երկրի օրենսդիր հանձնաժողովը չէր ընդունել խորհրդարանի կողմից ընդունված այդ քաղաքացիական նախաձեռնությունը:

Կրկնակի քվեարկությունը վերջին փուլն էր չեզոք-գենդերային ամուսնության վերաբերյալ օրենքի հաստատման ճանապարհին: Օրենքը, սակայն, որը համասեռական զույգերին թույլ է տալիս ամուսնանալ, ուժի մեջ կմտնի 2016 թ. ոչ շուտ, քանի որ դեռ անհրաժեշտ է որոշ փոփոխություններ կատարել ֆիննական օրենսդրության մեջ:

Օրենքն ընդունելով՝ Ֆինլանդիան դառնում է եվրոպական 12-րդ երկիրը, որտեղ թույլատրվում են համասեռական ամուսնությունները: Մինչ այդ նույնպիսի օրենք են ընդունել Իսլանդիան, Մեծ Բրիտանիան, Պորտուգալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Դանիան, Բելգիան, Շվեդիան, Նորվեգիան և Մալթան: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուները վստահում են Կլոպին’
Հաջորդ հոդվածը‘Դեպարդիեն խոստովանել է, որ երկու առյուծ է սպանել Աֆրիկայում և համտեսել նրանց միսը’