Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն այլևս հոկեյ չի խաղա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այդ մասին նա հայտարարել է իտալական La Repubblica թերթին հինգշաթի տված հարցազրույցում։
«Դա 2012 թվականին էր, Ռուսաստան կատարած իմ առաջին այցի ժամանակ,- մեկնաբանել է Սաուլի Նիինիստյոն լուսանկարը, որտեղ ինքը հոկեյ է խաղում Ռուսաստանի նախագահի հետ։- Ոչ, ես այլևս չէի խաղա»։
Նա հավելել է, որ Ռուսաստանը դիտարկում է «ոչ թե որպես գործընկեր, այլ հարևան, որի կարծիքը պետք է հաշվի առնել», քանի որ, նկատի ունենալով ռուսաստանա-ֆիննական սահմանի երկարությունը, երկու երկրները հարկադրված են միասին որոշել մի շարք հարցեր։
Փոխանցում է tass.ru-ն։