Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինստյոն հայտարարել է, որ ՆԱՏՕ ընդունվելու դեպքում երկիրը մտադիր չէ իր տարածքում միջուկային զենք տեղակայել, հաղորդել է Yle կայքը։
«Ֆինլանդիան մտադիր չէ միջուկային զենք տեղակայել իր տարածքում, և ոչ մի նախանշան չկա, թե ինչ-որ մեկը դա առաջարկում է ֆիններին»,- ասել է պետության ղեկավարը ազգային պաշտպանության դասընթացների բացման արարողությանը։
Ընդ որում՝ Նիինստյոն միջուկային զենքը համարում է ՆԱՏՕ-ի զսպման ուժերի անքակտելի մասը, ինչը, նրա կարծիքով, կանխարգելիչ միջոց է, այլ ոչ թե ինքնանպատակ մի բան։
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ միջուկային պատերազմում հաղթել հնարավոր չէ, և դա սկսել չի կարելի։
Փոխանցում է gazeta.ru-ն։