‘Ֆինլանդիայի և Ռուսաստանի նախագահները կքննարկեն երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր’

819

Օգոստոսի 15-ին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն աշխատանքային այցով կժամանի Սոչի՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիինիստեի մամուլի խոսնակի խոսքով՝ քննարկման հիմնական թեման լինելու է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:

Միեւնույն ժամանակ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ երկրների նախագահների բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հեռանկարներ: Reuters գործակալության աղբյուրների համաձայն՝ հիմնական օրակարգը, այնուամենայնիվ, լինելու է Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը՝ առաջին հերթին առեւտրի ոլորտում: Նշվում է նաեւ, որ  Նիինիստեին պետք չէ համարել որպես միջորդ՝ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ:

Վերջերս հայտնի է դարձել, որ Ֆինլանդիան չի պատրաստվում սանկցիաներ կիրառել Ռուսաստանի դեմ: Ինչպես հայտնել է Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդր Ստուբբը, այս մասին տեղեկացված է Եվրամիությունը, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Երկու երկրների միջեւ հարաբերությունները վարչապետը որակել է որպես բարի եւ փոխշահավետ: 

Նախորդ հոդվածը’73-ամյա Պելեն պատրասվում է իր երրորդ ամուսնությանը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’