Ֆինլանդիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը

181

Ֆինլանդիան երկու շաբաթով՝ նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 13-ը, ամբողջությամբ կփակի Ռուսաստանի հետ սահմանը։
Այդ մասին հայտնել է երկրի վարչապետ Պետտերի Օրպոն՝ նշելով, որ Մոսկվան միգրացիոն ճգնաժամ է հրահրում։

Նոյեմբերին արևելյան սահմանով Ֆինլանդիա է ժամանել ապաստան խնդրող գրեթե 700 մարդ։ Ֆիննական իշխանությունների կարծիքով՝ միգրանտների հոսքը կազմակերպում է Ռուսաստանը, որն իր անցակետերով անցկացնում է այնպիսի մարդկանց, որոնք դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը չունեն։

Ֆինլանդիայի ՆԳՆ ղեկավար Մարի Ռանտանենը պարզաբանել է, որ սահմանի լիակատար փակումն անհրաժեշտ է ազգային անվտանգությունն ապահովելու համար։

Ֆինլանդիայի իշխանությունները շեշտում են, որ դա ժամանակավոր միջոցառում է, սակայն այդ գործողությունը կարող է երկարացվել։

Նախորդ հոդվածըԱշխատում են հրադադարը երկարացնելու ուղղությամբ
Հաջորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ «Արսենալի» բենեֆիսը, «Ինտերի» հիանալի վերադարձը և Նիկո Պասի հաղթական գոլը «Ռեալի» կազմում(տեսանյութ)