Ֆինլանդիա․ «Չենք վախենում պատերազմից, նախապատրաստվում ենք»

417

Տասնամյակներ շարունակ չեզոքությունից հետո Ֆինլանդիան պատրաստվում է մտնել ՆԱՏՕ։

Չնայած ռուսաստանցի զբոսաշրջիկներից տնտեսական կախվածությանը՝ սահմանամերձ շրջանների բնակիչները մթերքներ են գնում 72 ժամվա համար, ստուգում են ռմբապաստարանները և հոգեբանորեն նախապատրաստվում են ռուսաստանյան հարձակումը դիմակայելու։

Մայիսի 12-ին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն և վարչապետ Սաննա Մարինը հայտարարել են, որ պաշտպանում են երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Այնուհետև իր դիրքորոշումը պետք է հայտնի խորհրդարանը։ Հավանաբար՝ դա տեղի կունենա օրերս։ Սակայն Ֆինլանդիայի սահմանամերձ շրջաններում մարդիկ վաղուց են կողմնորոշվել։

«Երբ Ռուսաստանը պատերազմ սկսեց Ուկրաինայում, մենք զգացինք, որ ինչ-որ փուլում գուցե մենք հաջորդը լինենք։ Ես ծառայել եմ ֆիննական բանակում։ Եթե պետք լինի պաշտպանվել, մենք դա կանենք, մեր պատմության ընթացքում այդպես եղել է»,- ասում է  սահմանամերձ շրջանի տեղացի բնակիչներից մեկը։

Ֆիննական քաղաքականությունն ամբողջովին ուղղված է նրան, որ երկիրը կարողանա ճգնաժամը հաղթահարել ինքնուրույն, նշել է քաղաքագետ Թուոմաս Ֆորսբերգը։

Ռազմական պատրաստություն է անցել երկրի մեկ միլիոնից ավելի բնակիչ, ևս առնվազն 300 հազարը պաշտոնապես համարվում են պահեստայիններ և պարբերաբար հավաքների են մասնակցում։ Եւս 30 հազարը պրոֆեսիոնալ բանակն է՝ ժամկետայինների հետ միասին, որոնք ծառայում են կես տարուց մինչև մեկ տարի։

«Գումարած՝ ՆԱՏՕ-ի անդամությունը, երբ մենք կարող ենք ռազմական օգնություն ստանալ,- ասել է Ֆորսբերգը։- Բայց ինչ օգնություն էլ որ Ֆինլանդիան ստանա, մենք չենք վախենում ինքներս մեզ պաշտպանելուց»։ Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿիևը Մոսկվային առաջարկում է տեղափոխել զոհվածների մարմինները
Հաջորդ հոդվածըՖոմինցև․ «Եթե գնացքը գնում է դժոխք, ապա բոլոր վագոններն են այնտեղ գնում»