‘
«ՉԻ» օրաթերթի տեղեկություններով՝ եվրոպացիները բավականին լուրջ գումարներ են հատկացրել Հայաստանի կառավարությանը բարձրագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար։ Գումարները, որոնք դրամաշնորհների և վարկերի տեսքով են տրամադրվել Հայաստանին, պետք է տրվեն կոնկրետ ընկերությունների, որոնք պետք է մասնակցեն նախապես հայտարարված մրցույթին, ապա շահեն այն՝ կարողանալով ստանալ գումարը։ Այսինքն՝ դրամական հոսքերը պետք է ուղղվեն ոլորտում գոյություն ունեցող այն ընկերություններին, որոնք կմասնակցեն մրցույթին և կշահեն տենդերը՝ համապատասխան ֆինանսավորմամբ։
Մինչդեռ, թերթի տեղեկություններով, ՀՀ ֆինանսների նախարարությունը, որն ստացել է ֆինանսավորումը, այդ գումարները բաշխում է յուրային ընկերությունների միջև։ Անցկացվող մրցույթները ձևական բնույթ են կրում, քանի որ իրականում ի սկզբանե որոշված են լինում «հաղթողները»։ Մեր տեղեկություններով՝ ոլորտի առաջատար ընկերությունները մտահոգված են այս փաստով, և առաջիկայում պատրաստվում են կոնկրետ գործողությունների դիմել։
‘