‘Ֆիննախը փորձում է արդարանալ’

1013

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ «Դ!եմ եմ» նախաձեռնությունը բողոքի ցույց է անցկացրել ֆինանսների նախարարության շենքի մոտ: Ակցիայի ժամանակ մասնակիցները պահանջել էին նախարարին իջնել ու անձամբ պատասխանել իրենց հուզող հարցերին: Նախարարությունից, սակայն, որեւէ արձագանք չի  եղել, իսկ ոստիկաններն էլ առաջարկել էին նախաձեռնության անդամներին՝ ձեւավորել պատվիրակություն, որը նախաձեռնության անունից կգնա նախարարություն եւ կբանակցի: Նախաձեռնության անդամները, սակայն, հրաժարվել են եւ պահանջել են, որպեսզի նախարարն անձամբ իջնի: Եւ ահա, քիչ առաջ Ֆիննախը հանդես է եկել մի զավեշտալի հայտարարությամբ, որտեղ նշվում է, թե «իբր «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները հրաժարվեցին ֆինանսների նախարարության՝ երկխոսելու առաջարկից»: «Ֆինանսների նախարարությունը միշտ պատրաստ է քննարկելու հասարակությանը մտահոգող հարցերը և ներկայացնելու պարզաբանումներ, ինչպես նաև բաց է ցանկացած երկխոսության համար:  «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներին, ովքեր մարտի 7-ին ցույց էին անցկացնում ֆինանսների նախարարության առջև, առաջարկվեց փոխանցել գրավոր առաջարակներ կամ ձևավորել նախաձեռնողներից խումբ՝ նախարարին իրենց պահանջներն անձամբ ներկայացնելու և անհրաժեշտ պարզաբանումերն ու բացատրությունները ստանալու համար: «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները, սակայն, հրաժարվեցին ընդունել ֆինանսների նախարարության՝ երկխոսելու այս առաջարկը»,- ասված է հաղորդագրության մեջ, որը, սակայն, ավելի շատ անմիջական շփումից նախարարի փախուստն ինչ-որ կերպ արդարացնելու մի գրություն է հիշեցնում:  

 

Նախորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» ցույց. Մեծ ֆոտոշարք, տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘«Դ!եմ եմ». Ակտիվիստները գտնվում են ոստիկանության կենտրոնի բաժնի դիմաց’