‘Ֆիննախում մոտ 120 աշխատող է ազատվել աշխատանքից. «Հրապարակ»’

1806

Ֆինանսների նախարարությունում համատարած կրճատումներ են՝ վերակառուցման անվան տակ: Մոտ 120 աշխատող է ազատվել աշխատանքից: Նրանց փոխարեն ֆիննախ են տեղափոխվում հարկայինի աշխատակիցները:  Այս մասին գրում է «Հրապարակը»:

«Ըստ լուրերի, ամբողջությամբ լուծարվել է ֆիննախի «կռուն»՝ վերահսկողության տեսչությունը, ինչը ոմանց ուրախություն է պատճառել՝ այն համարվում է ամենակոռումպացված կառույցներից մեկը: Ազատվել են նաև ֆինանսների նախարարության մամուլի ծառայության աշխատակիցները: Ուղղակի պարզ չէ, թե ովքեր են աշխատելու նորացված ֆիննախում, և կրճատված մարդիկ, որոնց գործազրկությունից չփրկեց քաղծառայողի կարգավիճակը, ինչ են անելու»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Երևանում բետոնե կոնստրուկցիա է ընկել քաղաքացու վրա. Նրա վիճակը ծանր է’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը սկսել է մոտիկներից. «Հրապարակ»’