‘Ֆիննախ. Պաշտոնական թվերի հետ կարելի է խաղալ’

667

Պաշտոնական թվերի հետ կարելի է վարժություններ անել, խաղալ, բայց դա ՀՆԱ-ի վրա էական ազդեցություն չի կարող ունենալ, այսօր Ազգային ժողովում հայտարարեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին:

Պատգամավորը նշեց, որ Հայաստանի ՀՆԱ-ն վերջին վեց տարիների ընթացքում աճել է շուրջ 9 տոկոսով, տարեկան՝ մոտ 1,5-ական տոկոս: «Այս տարվա ՀՆԱ-ն կանխատեսվում է շուրջ 11 միլիարդ դոլար ՀՆԱ, դրանից շուրջ 8 միլիարդը ստացել ենք տրանսֆերների տեսքով, ավելի քան 2 միլիարդ՝ պետական պարտք է, եւս 2 միլիարդը՝ մասնավոր պարտք դրսից: Այսինքն՝ այս տարիների ընթացքում Հայաստան է մտել 12 միլիարդ դոլար, ավելին, քան ՀՆԱ-ն է: Ինչո՞ւ Հայաստան մտնող փողն արտացոլում չի գտնում ՀՆԱ աճի վրա», — հարցրեց Բագրատյանը:

Նախարար Սարգսյանը նախ չհասկացավ հարցի էությունը, ապա, կրկնելուց հետո, նշեց, որ պաշտոնական թվերի հետ կարելի է խաղալ, բայց տնտեսության վրա դա ազդեցություն չի կարող ունենալ: 

Նախորդ հոդվածը‘ Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 150 հազ.դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘Ցույց՝ կենսաթոշակային «բարեփոխումների» դեմ. Տեսանյութ’