‘
ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող գերմանացի Աքսել Ֆիշերը այսօր վեհաժողովի աշնանյին նստաշրջանի ժամանակ մոտեցել է հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանին եւ տեղեկացրել, թե ցանկանում է հանդիպել վերջինիս եւ քննարկել իրավիճակը Հայաստանում: Ֆիշերը նման պահվածք է ցուցաբերել Լեւոն Զուրաբյանի ելույթից հետո, երբ վերջինս քննադատել է նաեւ համազեկուցողներին՝ նշելով, որ նրանք երկար ժամանակ Հայաստան չեն այցելում, եւ նրանց հետ կոնտակտներ հաստատելը անհնար է:
‘