Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում անցկացվող Ֆիշերի շախմատի աշխարհի առաջնության խմբային փուլի արդյունքում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը։
A խմբում առաջին տեղը գրավել է ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը, երկրորդ տեղը՝ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին։
B խմբի կիսաեզրափակիչ են դուրս եկել նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան։
Եզրափակիչի ուղեգրի համար Կարլսենը կմրցի Նեպոմնյանշչու, Նակամուրան՝ Աբդուսատորովի հետ։ Կիսաեզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին։