Ֆիշերի շախմատ․ Հիկարու Նակամուրան՝ աշխարհի չեմպիոն

279

Ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան նվաճեց Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում անցկացված առաջնության եզրափակիչում Հիկարու Նակամուրան 5 պարտիայում 3:2 (2 հաղթանակ, 2 ոչ ոքի) հաշվով պարտության մատնեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն։

Բրոնզե մեդալը նվաճեց նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը 4 պարտութիայում 3:1 (3 հաղթանակ, 1 պարտություն) հաշվով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Նոդիրբեկ Աբդուսատորովին։

Առաջնության մրցանակային հիմնադրամը 400 հազար դոլար էր։ Հաղթողը ստացավ 150 հազար դոլար։

Նախորդ հոդվածըՇվեդիայի ֆուտբոլի առաջնությունում հաղթել է «Հակեն»
Հաջորդ հոդվածըՀամաձայնեցրել են Սև ծովի միջանցքով նավերի երթևեկը