‘
Ֆիոլետովո գյուղի բնակիչները ահազանգում են, որ գյուղի տարածքում ոսկու հանքի շահագործում է նախապատրաստվում: Միակ խնդիրը տեղի բնակիչների համաձայնությունն է: Բայց զարմանալի չէ, որ համաձայնության տակ ոչ մեկ չի ստորագրում, քանի որ ոսկու հանքը գտնվում է գյուղի վերջին տնից 300 մետր հեռավորության վրա: Գյուղացիները վստահեցնում են, որ իրենց վրա ճնշում է գործադրվում: Այսօր՝ ժամը 12:00-ին Ֆիոլետովոյի բնակիչները պատրաստվում են բողոքի ակցիայի դուրս գալ:
Այս մասին տեղեկացնում է Համահայկական բնապահպանական ճակատը:
Նշենք, որ Ֆիոլետովո գյուղը գտնվում է Լոռու մարզում և բնակեցված է հիմնականում մոլոկաններով:
‘