‘«Ֆիորենտինայի» պաշտպանը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային վնասվածքով’

665

«Ֆիորենտինայի» պաշտպան Նենադ Տոմովիչը Իտալիայի առաջնության 25-րդ տուրի «Ինտերի» դեմ խաղից հետո (0:1) հայտնվել է հիվանդանոցում: Սերբ ֆուտբոլիստը Ռոդրիգոյի հետ բախումից հետո վնասվածք է ստացել ու պատգարակի վրա լքել դաշտը 83-րդ րոպեին:
Ավելի ուշ թիմի բժիշկները նրա մոտ հաստատել են գանգուղեղային վնասվածք՝ ողնաշարի վնասվածքի հավանականությամբ:
Նշենք, որ Տոմովիչից բացի հանդիպումը չկարողացան ավարտել «Ֆիորենտինայի» ևս 2 խաղացողներ՝ Ստեֆան Սավիչն ու Հումա Բաբակարը:
Սպասվում է, որ պաշտպանը գիշերը կանցկացնի հիվանդանոցում՝ ենթարկվելով հանգամանալից հետազոտության:

Նախորդ հոդվածը‘Կլոպ. «Օբամեյանգը վստահ է իր վրա, եթե մարզադաշտում դիմակ է թաքցնում»’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Նույնիսկ ԱՎԾ-ի «թվանկարչությունը» չի փրկում’