Դատարանն արգելել է զբոսանավը դուրս բերել նավահանգստից

530

Ֆիջիի հանրապետության գերագույն դատարանը արգելել է Amadea զբոսանավին, որը, տեղի ոստիկանության պնդման համաձայն, պատկանում է ռուսաստանցի սենատոր Սուլեյման Կերիմովին, լքել երկրի տարածքային ջրերը, այսօր հաղորդել է Fiji Sun կայքը՝ հղում անելով դատարանի որոշմանը։

Կայքի տեղեկություններով՝ դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը՝ թույլ չտալ, որ զբոսանավը դուրս գա Լաուտոկա քաղաքի նավահանգստի տարածքից՝ մինչ այդ գույքի վրա կալանք դնելու և բռնագրավելու վերաբերյալ ԱՄՆ-ի օրդերի քննության ավարտը։

Մինչ այդ հաղորդվել էր, որ հանրապետության իշխանությունները ձերբակալել են Amadea-ն ապրիլի 14-ին, երբ զբոսանավը «Ֆիջիի բացառիկ տնտեսական գոտի է մտել առանց իշխանությունների համապատասխան թույլտվության»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀամավարակն աշխարհում․ վերջը չի երևում
Հաջորդ հոդվածըԶախարովան երգի բառերով է պատասխանել Բայդենին