Բրազիլիայի հավաքականը պահպանել է առաջին տեղը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում աշխարհի առաջնությունից հետո, հաղորդում է ESPN-ը։ Բրազիլիան քառորդ եզրափակիչում հետխաղային 11-մետրանոցներով պարտվել էր Խորվաթիային։
Չեմպիոնի տիտղոսը նվաճած Արգենտինան բարձրացել է մեկ աստիճան եւ երկրորդն է։
Բելգիան նահանջել է 2 աստիճան եւ չորրորդն է։ Անգլիան մնացել է 5-րդ տեղում։ Նիդեռլանդները բարձրացել է երկու տեղով եւ 6-րդն է։
Կիսաեզրափակիչում Արգենտինային 0:3 հաշվով պարտված Խորվաթիան բարձրացել է 5 աստիճան եւ 7-րդն է։ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս եկած եւ 0:2 հաշվով Ֆրանսիային պարտված Մարոկկոն 22-րդ տեղից բարձրացել է 11-րդ տեղ։
ՖԻՖԱ-ն դասակարգման աղյուսակը կհրապարակի դեկտեմբերի 22-ին։
- Բրազիլիա
- Արգենտինա
- Ֆրանսիա
- Բելգիա
- Անգլիա
- Նիդեռլանդներ
- Խորվաթիա
- Իտալիա
- Պորտուգալիա
- Իսպանիա
- Մարոկկո
- Շվեյցարիա
- ԱՄՆ
- Գերմանիա
- Մեքսիկա
- Ուրուգվայ
- Կոլումբիա
- Դանիա
- Սենեգալ
- Ճապոնիա