ՖԻՖԱ․ Լավագույն դարպասապահի կոչման հավակնորդների եզրափակիչ եռյակը

314

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է 2022թ․ աշխարհի լավագույն դարպասապահի կոչման հավակնորդների եզրափակիչ եռյակը։

The Best մրցանակին հավակնում են Տիբո Կուրտուան («Ռեալ», Բելգիայի հավաքական), Յասին Բունուն («Սեւիլիա», Մարոկկոյի հավաքական) եւ Էմիլիանո Մարտինեսը («Աստոն Վիլա», Արգենտինայի հավաքական)։

Հունվարին հրապարակված ցուցակից դուրս են մնացել Ալիսոն Բեքերը («Լիվերպուլ», Բրազիլիայի հավաքական) եւ Էդերսոնը («Մանչեսթեր Սիթի», Բրազիլիայի հավաքական)։

Հավակնորդներին ընտրում են ազգային հավաքականների գլխավոր մարզիչներն ու ավագները, լրագրողներն ու ՖԻՖԱ-ի կայքում գրանցված եւ քվեարկած երկրպագուները։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 27-ին Փարիզում։

Անցած տարի ՖԻՖԱ-ի վարկածով՝ աշխարհի լավագույն դարպասապահ էր ճանաչվել Լոնդոնի «Չելսիի» եւ Սենեգալի հավաքականի դարպասապահ Էդուար Մենդին։

Նախորդ հոդվածըՊրիգոժին․ Ավարտվել է կալանավորների հավաքագրումը «Վագներ» ՄՌԸ-ում
Հաջորդ հոդվածը«Ռեալը» դիտարկում է Ռաուլին գլխավոր մարզիչ նշանակելու տարբերակը