Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային թիմերի ամենամսյա դասակարգման աղյուսակը։
Հայաստանի հավաքականը 93-րդ տեղում է։ Նախորդ ամսվա համեմատ նահանջել է 1 տեղով՝ առաջ թողնելով Լյուքսեմբուրգի թիմին։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է իսպանացի Խոակին Կապառոսի հեռանալուց հետո։
Լավագույն տասնյակում են․
- Բրազիլիա
- Բելգիա
- Արգենտինա
- Ֆրանսիա
- Անգլիա
- Իտալիա
- Իսպանիա
- Նիդեռլանդներ
- Պորտուգալիա
- Դանիա