ՖԻՖԱ․ Հունվարին ֆուտբոլային ակումբները ծախսել են 1,57 միլիարդ դոլար

273

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլային ակումբները ծախսել են 1,57 միլիարդ դոլար, հաղորդում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կայքը։

Այս ցուցանիշը հունվարի համար ռեկորդային է։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2018թ․ հունվարին՝ 1,3 միլիարդ դոլար։

Անցած ամիս գրանցվել է ֆուտբոլիստների 4387 տեղափոխություն։ Անցած տարվա հունվարի համեմատ տրանսֆերների թիվն ավելացել է 14,4 տոկոսով, գործարքների ընդհանուր գումարը՝ 49,4 տոկոսով։

Առաջին տեղում անգլիական ակումբներն են, որոնք ծախսել են 898,6 միլիոն դոլար։ Երկրորդ տեղում են ֆրանսիական ակումբները (131,9 միլիոն դոլար)։ Երրորդ տեղում գերմանական թիմերն են (85,8 միլիոն դոլար)։

Նախորդ հոդվածըԿառլո Անչելոտին կգլխավորի Բրազիլիայի հավաքականը
Հաջորդ հոդվածըԹուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 20 հազարից