ՖԻՖԱ․ Տարվա լավագույն դարպասապահի մրցանակի հավակնորդները

314

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է տարվա լավագույն դարպասապահի մրցանակի թեկնածուների ցուցակը։

Ալիսոն Բեքեր («Լիվերպուլ», Բրազիլիա), Յասին Բունու («Սեւիլիա», Մարոկկո), Տիբո Կուրտուա («Ռեալ», Բելգիա), Դոմինիկ Լիվակովիչ («Դինամո Զագրեբ», Խորվաթիա), Միկ Մենիան («Միլան», Ֆրանսիա), Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլա», Արգենտինա), Մանուել Նոյեր («Բավարիա», Գերմանիա)։

Հաշվի կառնեն արդյունքները 2021թ․ օգոստոսից մինչեւ 2022թ․ դեկտեմբերի 18-ը։

The Best մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 27-ին։

Այս մրցանակի նախորդ դափնեկիրը «Չելսիի» սենեգալցի դարպասապահ Էդուարդ Մենդին է։

Նախորդ հոդվածըԼուիս Էնրիկեն՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածու
Հաջորդ հոդվածըՍալիվանը Ադրբեջանին և Հայաստանին լարվածությունը թուլացնելու կոչ է արել