ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի կոչման հավակնորդները

62

ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները։ Ցուցակում տեղ է գտել 12 ֆուտբոլիստ։ Բացակայում է Պարտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը չէր ընդգրկվել նաև «Ոսկե գնդակ» մրցանակի 30 թեկնածուների թվում։

The Best մրցանակի համար կպայքարեն Խուլիան Ալվարեսը («Մանչեսթեր Սիթի», Արգենտինա), Մարցելո Բրոզովիչը ( «Ալ Նասր», Խորվաթիա), Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի», Բելգիա), Իլկայ Գյունդողանը («Բարսելոնա», Գերմանիա), Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա), Ռոդրին («Մանչեսթեր Սիթի», Իսպանիա), Կիլիան Մբապեն (ՊՍԺ, Ֆրանսիա), Լիոնել Մեսսին («Ինտեր Մայամի», Արգենտինա), Վիկտոր Օսիմհենը («Նապոլի», Նիգերիա), Դեկլան Ռայսը («Վեսթ Հեմ», Անգլիա), Բերնարդու Սիլվան («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), Խվիչա Կվարացխելիան («Նապոլի», Վրաստան):

Լավագույն մարզիչի մրցանակին հավակնում են Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Չավին («Բարսելոնա»), Սիմոնե Ինձագին («Ինտեր»), Լուչիանո Սպալետին («Նապոլի»/Իտալիայի հավաքական), Անգելոս Պոստեկօղլուն («Տոտենհեմ»)։

Լավագույն դարպասապահի կոչման հավակնորդների թվում են Յասին Բունուն («Ալ Հիլյալ», Մարոկկո), Տիբո Կուրտուան («Ռեալ», Բելգիա), Էդերսոնը («Մանչեսթեր Սիթի», Բրազիլիա), Անդրե Օնանան («Մանչեսթեր Յունայթեդ», Կամերուն), Մարկ-Անդրե տեր Շտեգենը («Բարսելոնա», Գերմանիա)։

Թեկնածուների ցուցակը կազմելիս հաշվի են առել 2022թ․ դեկտեմբերի 19-ից մինչև 2023թ․ օգոստոսի 20-ը ընկած ժամանակահատվածում արդյունքները, ինչը նշանակում է, որ Կատարում կայացած ԱԱ-2022-ում ելույթները չեն հաշվարկվել։ 

Հաղթողները հայտնի կդառնան երկրպագուների, լրագրողների, ազգային հավաքականների ավագների և գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքում։ The Best FIFA Football Awards մրցանակաբաշխությունը կկայանա 2024թ․ փետրվարին։

Նախորդ հոդվածըՀերթական ապատեղեկատվությունը
Հաջորդ հոդվածըԿրակել են Վերին Շորժայի ուղղությամբ