‘
Հոկտեմբերի 25-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է մեկ տեղով և զբաղեցնում է 101-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Բելգիայի հավաքականը, երկրորդ տեղում է աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, լավագույն եռյակը եզրափակում է աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան:
Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Խորվաթիայի, Անգլիայի, Ուրուգվայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի ու Դանիայի հավաքականները :
Հավելենք, որ Ազգերի լիգայում մեր մրցակից ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականը 66-րդն է, Լիխտենշտեյնը՝ 182-րդ, իսկ Ջիբրալթարը՝ 190-րդ տեղում:
‘