‘ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից’

990

Ժերոմ Վալկեն հեռացվել է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից,- տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Ինչպես նշվում է, ֆրանսիացին 2015 թվականի սեպտեմբերի 17-ին հեռացվել էր իր պարտականություններից կոռուպցիայի պատճառով: Հոկտեմբերի 8-ին Վալկեին 90 օրով զրկել էին ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից, իսկ հունվարի 6-ին այն երկարաձգվել էր 45 օրով։

ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Վալկեին կփոխարինի Մարկուս Կատները:

Նախորդ հոդվածը‘Պոգբան՝ Զիդանի դիտակետում’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդու. «Կցանկանայի ունենալ Մեսսիի ձախ ոտքը»’