‘ՖԻՖԱ-ի դասակարգում. Հայաստանը առաջադիմել է երկու հորիզոնականով’

1462

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման ապրիլյան ցանկը:  

Նախորդ ամսվա տարբերությամբ՝ Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 հորիզոնականով եւ զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը: 

Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի ընտրանու մրցակիցները հետեւյալ դիրքերում են. 7.Պորտուգալիա, 28.Դանիա, 44.Սեբիա, 57.Ալբանիա: 

Ցանկը շարունակում է գլխավոր Գերմանիայի հավաքականը, որին հաջորդում է Արգենտինայի հավաքականը: Բելգիայի ընտրանին շրջանցել է Կոլումբիային՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը, իսկ պենտակամպիոնները 5-րդ տեղում են: 

ՖԻՖԱ-ի դասակարգման ամբողջական աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ:

1. Գերմանիա — 1687 միավոր
2. Արգենտինա — 1490
3. Բելգիա — 1457
4. Կոլումբիա- 1412
5.  Բրազիլիա — 1354
6. Հոլանդիա — 1301
7. Պորտուգալիա — 1221
8. Ուրուգվայ – 1176,
9. Շվեյցարիա — 1135
10. Իսպանիա — 1132

Նախորդ հոդվածը‘«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը կալանավորվեց’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլա. «Այժմ բոլորովին այլ թիմ ունենք, այն նման չէ Ռիբերիի և Ռոբենի մասնակցությամբ թիմին»’