‘
ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը հերքել է այն լուրերը, ըստ որոնց՝ ԱԱ-2014-ին մասնակցած Ռուսաստանի հավաքականի խաղացողները մեղադրվում են դոպինգ օգտագործելու մեջ:
«ՖԻՖԱ-ն համաշխարհային հակադոպինգային գործակալության հետ համատեղ շարունակում է այն ֆուտբոլիստների հետ կապված հետաքննությունը, որոնց մասին ասվել է Մակլարենի զեկույցում:
Ընդ որում՝ ՖԻՖԱ-ն չի մեկնաբանում կոնկրետ խաղացողների մասին տեղեկատվությունը, քանի որ չի կարող հետաքննության մանրամասներ հաղորդել: ՖԻՖԱ-ն ցանկանում է, որպեսզի բոլոր գործընթացները որքան հնարավոր է շուտ ավարտվեն և դեռևս կազմակերպությունը չի կարող այլ տվյալներ հաղորդել:
Ինչ վերաբերում է Կոնֆեդերացիաների գավաթին, ապա յուրաքանչյուր խաղացող արյան և մեզի քննություն է տվել, և բոլոր արդյունքները բացասական են:
Բացի այդ, այն բոլոր խաղացողների դոպինգ-թեստերը, ովքեր մասնակցել են ԱԱ-2014-ին, այդ թվում և Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներինը, բացասական արդյունք են տվել», — գրված է ՖԻՖԱ-ի հայտարարությունում:
‘