ՖԻՖԱ-ի նախագահը կոչ է արել ԱԱ-2022-ի ժամանակ հրադադար հաստատել Ուկրաինայում

86

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն Բալիում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել G20-ի երկրների առաջնորդների հետ։

Նա կոչ է արել նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության ժամանակ հրադադար հաստատել Ուկրաինայում, հաղորդում է ria.ru-ն։

Ոչ պաշտոնական ճաշի ժամանակ Ինֆանտինոն երկրների առաջնորդներին նաեւ խնդրել է ինքնագրեր թողնել աշխարհի առաջնության պաշտոնական գնդակի վրա։

Աշխարհի առաջնությունը կմեկնարկի Քաթար — Էկվադոր խաղով։

Նախորդ հոդվածըՀամածառայակցի կրակոցից զինծառայող է զոհվել․ ՊՆ
Հաջորդ հոդվածըՏեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունից պահանջել է հեռացնել Ռոնալդուին