‘ՖԻՖԱ-ի նախկին պաշտոնյա. «Եթե պարզվի, որ Բլատերը միլիոններ ունի, ապա նա ստիպված կլինի բացատրել, թե ինչպես է դրանք աշխատել»’

727

Շվեյցարիայում, որտեղ գտնվում են Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), ՖԻՖԱ-ն, ՈւԵՖԱ-ն և այլ սպորտային կազմակերպություններ, նոր թափ է առել փողերի լվացման դեմ մղվող պայքարը։

Այժմ «քաղաքական կարևորության դեմք» եզրույթը իր մեջ կներառի նաև մարզական պաշտոնյաներին և միջկառավարական կազմակերպությունների անդամներին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ 

Սա թույլ կտա ստուգել նրանց բանկային հաշիվներ: Այս մարդկանց շարքում  է նաեւ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը։  

«Սա, անկասկած, առաջընթաց է։ Եթե պարզվի, որ պրն Բլատերը միլիոններ ունի, ապա նա ստիպված կլինի բացատրել, թե ինչպես է նա դրանք աշխատել»,- հայտարարել է ՖԻՖԱ-ի նախկին պաշտոնյա Մարկ Պիտը։ 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է Հայաստանի հետ սահմանը բացելու պայմանները’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի պապը հրաժարվել է հանդիպել Դալայ-լամայի հետ ‘