‘ՖԻՖԱ-ի Fair play մրցանակը բաժին հասավ կամավորներին’

457

Ցյուրիխում տեղի ունեցած «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունում ՖԻՖԱ-ի Fair play մրցանակը բաժին հասավ 6 կամավորների:

Այդ կամավորներն օգնել են անցկացնել ՖԻՖԱ-ի հովանու ներքո գտնվող մի շարք մրցաշարեր, այդ թվում՝ Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչ մրցաշարը:

Նախկինում այս մրցանակին արժանացել են նաև անգլիացի ֆուտբոլիստ Գարի Լինեկերը, Բոբի Ռոբսոնը և կատալոնական «Բարսելոնան»: Նախորդ տարի Fair play-ի դափնեկիրն Աֆղանստանի ֆուտբոլի ֆեդերացիան էր: 

Նախորդ հոդվածը‘«Ոսկե գնդակի» բոլոր տարիների դափնեկիրները’
Հաջորդ հոդվածը‘Սառը ցնցուղ՝ երկարատև տոներից հետո. Գնաճի տարեմուտի պաշտոնական տվյալները’