‘ՖԻՖԱ-ն ԱԱ-2018-ի խմբային փուլում հակադոպինգային կանոնների ոչ մի խախտում չի հայտնաբերել’

1804

ՖԻՖԱ-ի մրցումների և միջոցառումների անցկացման բաժնի տնօրեն Կոլին Սմիթը հաղորդել է, որ Մունդիալի խմբային փուլում հակադոպինգային կանոնների խախտման ոչ մի դեպք չի հայտնաբերվել։

— Մենք ավելի քան 2700 թեստ ենք անցկացրել, յուրաքանչյուր ֆուտբոլիստ գոնե մեկ անգամ ստուգվել է։ Թեստավորումն անցկացվում է յուրաքանչյուր խաղում, նմուշներ են վերցվում նվազագույնը չորս ֆուտբոլիստից, ինչից հետո դրանք ուղարկվում են Շվեյցարիայում գտնվուղ լաբորատորիա։ Աշխարհի առաջնության ընթացքում խախտումներ չեն եղել,- ասել է Սմիթը։

Նախորդ հոդվածը‘Մունդիալ 2018. խմբային փուլն անցած հավաքականների խաղացողների տրանսֆերային ընդհանուր արժեքը’
Հաջորդ հոդվածը‘Տիբո Կուրտուան կտեղափոխվի «Ռեալ»’