ՖԻՖԱ-ն ԱԱ-2022-ի մասնակիցներին պարգեւատրել է 440 միլիոն դոլարով

467

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան աշխարհի առաջնությանը մասնակցած հավաքականներին պարգեւատրել է 440 միլիոն դոլարով, ինչը 40 միլիոն դոլարով շատ է 2018թ․ աշխարհի առաջնության մրցանակային հիմնադրամից, հաղորդում է NBC Sports-ը։

Տիտղոսը նվաճած Արգենտինան ստացել է 42 միլիոն դոլար, եզրափակիչում պարտություն կրած Ֆրանսիան՝  30 միլիոն դոլար, բրոնզե մեդալակիր Խորվաթիան՝ 27 միլիոն դոլար, չորրորդ տեղը գրաված Մարոկկոն՝ 25 միլիոն դոլար։

Քառորդ եզրափակիչում պայքարից դուրս մնացած թիմերի մրցանակը կազմել է (Բրազիլիա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Անգլիա) մրցանակային գումարը 17-ական միլիոն դոլար է, 1/8 եզրափակիչում պարտված թիմերինը (ԱՄՆ, Սենեգալ, Ավստրալիա, Լեհաստան, Իսպանիա, Ճապոնիա, Շվեյցարիա, Հարավային Կորեա)՝ 13-ական միլիոն դոլար։

Խմբային փուլի արգելքը չհաղթահարած հավաքականները (Քաթար, Էկվադոր, Ուելս, Իրան, Մեքսիկա, Սաուդյան Արաբիա, Դանիա, Թունիս, Կանադա, Բելգիա, Գերմանիա, Կոստա Ռիկա, Սերբիա, Կամերուն, Գանա, Ուրուգվայ) ստացել են 9-ական միլիոն դոլար։

Նախորդ հոդվածըՕչոան տեղափոխվեց Իտալիայի առաջնություն
Հաջորդ հոդվածըՄբապեն դարձյալ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն է