‘
Մունդիալ-2018-ի որակավորման փուլի աֆրիկյան գոտու ՀԱՀ — Սենեգալ հանդիպումը կվերախաղարկվի: Այս մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան կարծում է, որ 2016 թվականի նոյեմբերի 12-ին կայացած ՀԱՀ — Սենեգալ հանդիպումը աչքի է ընկել կողմնակալ մրցավարությամբ: Վերախաղարկումը նախատեսված է այս տարվա նոյեմբերին:
Հիշեցնենք, որ այդ խաղում Սենեգալը տանը 2:1 հաշվով հաղթել է, իսկ առաջին գոլը տանտերերը խփել են 11 մետրանոցից: Խայտառակ մրցավարության պատճառով հանդիպման գլխավոր մրցավար Ժոզեֆ Լեմպտին ցմահ որակազրկվել է:
‘