‘ՖԻՖԱ-ն առաջին անգամ մրցանակ կհանձնի մրցաշրջանի լավագույն դարպասապահին’

2530

‘

Հոկտեմբերի 23-ին ՖԻՖԱ-ն Լոնդոնում առաջին անգամ մրցանակ կհանձնի մրցաշրջանի լավագույն դարպասապահին: Լեգենդար ֆուտբոլիստներից կազմված հանձնախումբը կառանձնացնի երեք հավակնորդներին 2016 թվականի նոյեմբերից 2017 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում ցուցադրած խաղից ելնելով:

«Այն դերը, որը ստանձնել են դարպասապահները ժամանակակից ֆուտբոլում, կարևոր է և առանձնահատուկ, չնայա նրան, որ դարպասապահները ոչ միշտ են արժանանում այնպիսի գնահատանքի, որին արժանի են: Այդ պատճառով էլ մենք հպարտ ենք ներկայացնել մրցաշրջանի լավագույն դարպասապահի համար նախատեսված մրցանակը: Մենք հարգում ենք ոչ միայն նրանց, ովքեր գոլեր են խփում, այլ նաև նրանց, ովքեր ոչ պակաս կարևոր դեր են խաղում դարպասն անառիկ պահելու համար»,- ասել է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, անցյալի հայտնի ֆուտբոլիստ Զվոնիմիր Բոբանը:

Ըստ տեղեկությունների, մրցանակի գլխավոր հավակնորդներից մեկը «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն է:

‘

Նախորդ հոդվածը‘Կոստան «Չելսի» չի վերադառնա’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլային տրանսֆերների շուկան վերջին կես տարում մոտ 19% աճ է գրանցել’