‘ՖԻՖԱ-ն Բրազիլիայի հավաքականից հարցում է ստացել Տյագո Սիլվայի որակազրկումը չեղյալ հայտարարելու մասին’

860

Բրազիլիայի հավաքականը ՖԻՖԱ-ին է  դիմել պաշտպան Տյագո Սիլվայի որակազրկման մասին որոշումը վերանայելու խնդրանքով: Նշենք, որ երկու դեղին քարտի պատճառով ֆուտբոլիստը կարող է բաց  թողնել Գերմանիայի հավաքականի հետ  կիսեզրափակչի խաղը:  

Բրազիլիայի հավաքականի այս երկու աստղերը չեն մասնակցի կիսեզրափակիչ խաղին:

ՖԻՖԱ-ն արդեն այս խնդրի մասին Բրազիլիայի հավաքականից հարցում է ստացել: Ներկայում կազմակերպության կարգապահական կոմիտեն զբաղվում է բրազիլական ֆուտբոլի ղեկավարների կողմից տրամադրված նյութերի  վերլուծությամբ:  Այս մասին հաղորդում է  AP տեղեկատվական ծառայությունը:

Բրազիլիա — Գերմանիա  հանդիպումը տեղի կունենն  հուլիսի 9-ին, Բելու Оրիզոնտիի  «Մինեյրաո» մարզադաշտում:

Նախորդ հոդվածը‘Զիկո. Մրցավարներն անտեսում են խաղի կանոնների դիտմամբ արված բազմաթիվ խախտումները’
Հաջորդ հոդվածը‘ԱԱ-2014-ը մրցաշարի պատմության մեջ հաճախումների միջին թվով երկրորդ տեղում է ‘