‘
ՖԻՖԱ-ն դադարեցրել է համագործակցությունը Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնայի հետ, որը ԱԱ-2018-ի խաղերին ներկա էր որպես դեսպան: Այս մասին հաղորդում է Diariocorreo.pe-ն:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ կազմակերպությունն այդպիսի որոշում կայացրել է կապված Արգենտինայի ու Նիգերիայի (2-1) հավաքականների միջև կայացած խաղի ժամանակ 57-ամյա արգենտինացու պահվածքի հետ: Արգենտինացիների հաղթական գոլից հետո Մարադոնան ինչ-որ մեկին միջնամատ էր ցույց տվել, ինչպես նաև բղավել էր երկրպագուների վրա, երբ նիգերիացիները հավասարեցրել էին հաշիվը: ՖԻՖԱ-ն Մարադոնային խնդրել է բարելավել պահվածքը, հակառակ դեպքում սպառնացել է արգելել նրան ԱԱ-2018-ի ժամանակ այցելել մարզադաշտեր:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՖԻՖԱ-ն աշխարհի առաջնության յուրաքանչյուր խաղի այցելելու համար Մարադոնային 11 հազար ֆունտ է վճարելու:
‘