ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը

240

Հայաստանի ազգային հավաքականը դիրքային ու վարկանիշային միավորների փոփոխություն չունի Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ)՝ դեկտեմբերի 21-ին թարմացրած դասակարգման աղյուսակում: Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը 1237,15 վարկանիշային միավորով շարունակում է զբաղեցնել 93-րդ տեղը:

Առաջատար տասնյակում նույնպես փոփոխություններ չեն եղել. Արգենտինայի հավաքականը շարունակում է գլխավորել աղյուսակը: Ֆրանսիայի հավաքականը երկրորդն է, Անգլիայի թիմը՝ երրորդը:

Բելգիայի հավաքականը զբաղեցնում է չորրորդ տեղը, իսկ բրազիլացիները հինգերորդն են: Տասնյակն ամբողջացնում են համապատասխանաբար Նիդերլանդների, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի ու Խորվաթիայի հավաքականները:

Առաջընթաց գրանցել է Կոլումբիայի հավաքականը, որը 15-րդ տեղից բարձրացել է 14-րդ տեղ և շրջանցել է Մեքսիկայի թիմին: Լավագույն 100 հավաքականների շրջանում դիրքային փոփոխություն ունի նաև Կոտ դ՛Իվուարի հավաքականը, որը 50-րդ տեղից բարձրացել է 49-րդ տեղ:

Նախորդ հոդվածըՊատմության լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստները՝ ըստ FourFourTwo-ի
Հաջորդ հոդվածըԵվս երեք թոփ ակումբ հրաժարվել է միանալ Սուպերլիգային