‘
ՖԻՖԱ-ն թույլ է տվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մեծարումը «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպման ժամանակ։
Կլասիկոյի ժամանակ երկու գոլ խփելու դեպքում արգենտինացի ֆուտբոլիստը կդառնա Իսպանիայի առաջնության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։
«Դա ներքին գործ է, և որոշում պետք է կայացնի երկրի ֆուտբոլային ֆեդերացիան։ Այդ առթիվ որևէ հստակ կանոն չկա»,-նշել է ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը։
Արարողությունը տեղի կունենա, եթե Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան համապատասխան որոշում կայացնի։
‘