‘ՖԻՖԱ-ն թույլ չի տվել Պլատինիին դիմել Մարզական վճռաբեկ դատարան’

958

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) թույլ չի տվել ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին բողոքարկել ՖԻՖԱ-ի Էթիկայի կոմիտեի որոշումը Լոզանի Մարզական վճռաբեկ դատարանում՝ ՖԻՖԱ-ի Վճռաբեկ կոմիտեն շրջանցելով, հաղորդում է AP-ն։ Կանոնադրությամբ՝ նախքան Մարզական վճռաբեկ դատարան դիմելը բողոքարկումը պետք է լսվի կազմակերպության վճռաբեկ մարմնում։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի Էթիկայի կոմիտեի որոշմամբ, Պլատինին եւ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը ՖԻՖԱ-ի կանոնադրությունը խախտելու համար ութ տարով հեռացվել են ֆուտբոլային գործունեությունից։

Պլատինին ցանկանում էր անմիջապես դիմել Մարզական վճռաբեկ դատարան, որպեսզի արդարացման դեպքում, հասցներ մասնակցել ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուների փաստաթղթերի վերջնական ներկայացմանը։ Հունվարի 26-ին ՖԻՖԱ-ն կավարտի թեկնածուների հայտերի ուսումնասիրությունը եւ կհրապարակի վերջնական ցուցակը։ ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունը փետրվարի 26-ին է։

Նախորդ հոդվածը‘Կել. «Մխիթարյանը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում»’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Լ. Պետրոսյանի փայլուն մեկնարկը արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում’