‘ՖԻՖԱ-ն կարգելի ֆուտբոլիստների իրավունքների՝ երրորդ անձանց պատկանելը’

616

ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի հերթական նիստում որոշում է ընդունվել, որի համաձայն՝ 2015 թ. մայիսի 1-ից ֆուտբոլիստների նկատմամբ իրավունքներ ունենալու հնարավորություն չի ընձեռվի «երրորդ անձանց»։ Այս մասին տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը։

Նշվում է, որ արդեն գործող պայմանագրերը ուժի մեջ կլինեն մինչև իրենց ժամկետի ավարտը։ Որպեսզի մինչև օրենքի ուժի մեջ մտնելը մեքենայություններ չլինեն, 2015 թ. հունվարի 1-ից մինչև ապրիլի 30-ն ընկած հատվածում կարգելվի մեկ տարուց ավելի ժամկետով նոր պայմանագրեր կնքել։

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ն չի համագործակցի Qatar Airways-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Սա իմ կյանքի վատագույն շրջանն էր, բայց ես առաջվա պես հավատում եմ իմ թիմին»’