‘ՖԻՖԱ-ն կարող է պատժել Գերմանիայի և Չեխիայի հավաքականներին’

2275

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կարգապահական հանձնաժողովը քննարկում է 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Չեխիա — Գերմանիա (1:2) հանդիպման ժամանակ երկրպագուների նացիստական պահվածքը։ Այս մասին հաղորդում է «Bild» պարբերականը՝ հղում կատարելով ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությանը։

Աղբյուրը գրում է, որ Գերմանիայի ֆուտբոլային միությունը լավագույն դեպքում կարող է մեծ տուգանք վճարել, իսկ վատագույն դեպքում Բունդեսթիմը կարող է առանց երկրպագուների խաղեր անցկացնել կամ միավորներից զրկվել։ Պատիժ է սպառնում նաև Չեխիայի հավաքականին, քանի որ Չեխիան խաղն ընդունողն էր և պարտավոր էր ապահովել անվտանգությունը։

Հիշեցնենք, որ Չեխիա — Գերմանիա հանդիպման ժամանակ մի խումբ երկրպագուներ խանգարել են ազգային հիմների հնչմանը, պարբերաբար նացիստական վանկարկումներ են կատարել, տրիբունաներում ծուխ են առաջացրել։

Նախորդ հոդվածը‘ԱՊԼ. Մեկնարկած առաջնության ամենաարագավազ խաղացողները’
Հաջորդ հոդվածը‘Բյուրականի հրդեհը մեկուսացված է. տարվում են հետմարման աշխատանքներ’