‘ՖԻՖԱ-ն հաստատել է նախագահի 4 թեկնածուների անունները’

726

Ինչպես հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը, ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունների մասնակցության 4 հայտ է ստացվել:

Նրանք են գործող նախագահ Յոզեֆ Բլատերը, ով այս պաշտոնում է 1998 թվականից, Հորդանանի արքայազն Ալի բին ԱլՀուսեյնը, Նիդերլանդների արքայական  ֆուտբոլային միության ղեկավար Միխայել վան Պրագը և «Ռեալի» ու «Բարսելոնայի» նախկին պորտուգալացի խաղացող Լուիշ Ֆիգուն:

Այժմ ՖԻՖԱ-ի նախընտրական կոմիտեն պետք է ստուգի թեկնածուների համապատասխանությունը կազմակերպության պահանջներին: Ընտրությունը տեղի կունենա մայիսի 29-ին Ցյուրիխում:

Նախորդ հոդվածը‘2014 թ. ամուսնալուծությունների թիվը ՀՀ–ում աճել է 19,8%–ով, իսկ ամուսնությունների թիվը` միայն 3%-ով’
Հաջորդ հոդվածը‘Բրանիսլավ Իվանովիչ. « Նրանք 100 տոկոսով ներդրվում են, ամեն ինչ տալիս են թիմին»’