‘ՖԻՖԱ-ն հաստատել է, որ Հունաստանը կարող է հեռացվել միջազգային մրցաշարերից’

1414

ՖԻՖԱ-ն հաստատել է, որ կարող է Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հեռացնել միջազգային մրցաշարերից՝ կապված ազգային առաջնությունում ՊԱՕԿ-ի ու ԱԷԿ-ի մասնակցությամբ խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ:

«ՖԻՖԱ-ի՝ Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մոնիթորինգի համար պատասխանատու կոմիտեն վճռականորեն քննադատում է վերջին միջադեպը Հունաստանում և բոլորին կոչ է անում անմիջապես միջոցներ ձեռնարկել, որպեսզի վերջ դրվի անընդունելի իրավիճակին, որը ծագել է հունական ֆուտբոլում», — ՖԻՖԱ-ից հայտնել են «Чемпионат»-ին՝ նշելով, որ դիտարկում են նաև ՖԻՖԱ-ին ֆեդերացիայի անդամակցության դադարեցումը:

Նախորդ հոդվածը‘Սեզար Ասպիլիկուետա. Չեմ կարող հեռանալ «Չելսիից»’
Հաջորդ հոդվածը‘Պելեգրինոն պաշտոնանկ է արվել’