ՖԻՖԱ-ն հաստատեց ԱԱ-2026-ի ձեւաչափը

327

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հաստատեց 2026թ․ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի անցկացման ձեւաչափը։

ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում անցկացվելիք եզրափակիչ մրցաշարին կմասնակցեն 48 հավաքականներ, որոնք կբաժանվեն 12 խմբի (4-ական թիմով), հաղորդում է Ֆեդերացիայի կայքը։

Ամեն խմբից 1/16 եզրափակիչ դուրս կգա երկու թիմ, նաեւ լավագույն արդյունքով երրորդ տեղ գրաված 8 թիմ։

1998-2022 թվականների աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերին մասնակցում էր 32 թիմ։

Նախորդ հոդվածըTransfermarkt. Ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը
Հաջորդ հոդվածըChessable Masters Play-In․ Լեւոն Արոնյանը գրավել է երկրորդ տեղը