‘
ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ՖԻՖԱ-ն «քաղաքաբնակներ»-ին կասկածում է երիտասարդ ֆուտբոլիստների տրանսֆերների գրանցման կանոնները խախտելու մեջ:
— Կարող ենք հաստատել, որ հետաքննություն է ընթանում, բայց մանրամասների մասին ոչինչ ասել չենք կարող,- հայտնել է ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն խախտման համար ՖԻՖԱ-ն հետաքննություն էր սկսել «Չելսի»-ի դեմ:
‘