‘
ՖԻՖԱ-ն պաշտոնապես հերքել է, որ Զեպ Բլատերը մնալու է կազմակերպության նախագահի պաշտոնում։
Հիշեցնենք, որ այդ պաշտոնում 5-րդ անգամ վերընտրվելուց հետո 79-ամյա Բլատերը հայտարարել էր, որ պատրաստվում է հրաժարական տալ։ ՖԻՖԱ-ի նախագահական նոր ընտրությունները կայանալու է դեկտեմբերին։
Բլատերի նախկին խորհրդական Կլաուս Շտոլկերը նույնպես նշել է, որ շվեյցարացին կարող է շարունակել պաշտոնավարել, բայց այդ ինֆորմացիան դեռևս ճշգրտված չէ։
«Շտոկլերի իրավասությունները որպես Բլատերի խորհրդական դադարել են գործել 2015թ․ մայիսի 31-ից։ Այնպես որ, ասեկոսեներն անհիմն են»,- ասվում է ՖԻՖԱ-ի հայտարարությունում։
‘