ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն դարպասապահի կոչման հավակնորդներին

68

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է 2023 թվականի տղամարդկանց ֆուտբոլի տարվա լավագույն դարպասապահի թեկնածուներին։

Լավագույն մրցանակի հավակնորդների ցանկում ընդգրկվել են հինգ դարպասապահներ.

Յասին Բոնո («Սևիլիա»/«Ալ-Հիլալ», Մարոկկոյի հավաքական);
Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ», Բելգիայի հավաքական);
Էդերսոն («Մանչեսթեր Սիթի», Բրազիլիայի հավաքական);
Անդրե Օնանա («Մանչեսթեր Յունայթեդ», Կամերունի հավաքական);
Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա», Գերմանիայի հավաքական):

Նշենք, որ նախորդ տարի մրցանակի դափնեկիր էր դարձել «Աստոն Վիլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։ Արգենտինայի հավաքականի կազմում նա հաղթել է աշխարհի 2022 թ. առաջնությունը։

Նախորդ հոդվածըԻսպանական դատարանը մերժել է Ռեալի հայցն ընդդեմ Լա Լիգայի
Հաջորդ հոդվածըԱրսեն Դավթյանը՝ շախմատի Եվրոպայի Մ18 չեմպիոն