ՖԻՖԱ-ն հրապարակել է 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների եռյակը

296

ՖԻՖԱ-ի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թվում են Լիոնել Մեսին («Ինտեր Մայամի»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ) և Էրլինգ Հոլանդը («Ման.Սիթի»), հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերին կայացած «Ոսկե գնդակի» 67-րդ մրցանակաբաշխության ժամանակ  Լիոնել Մեսին «France football»-ի վարկածով 8-րդ անգամ ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ, երկրորդ տեղը զբաղեցրեց Էրլինգ Հոլանդը, իսկ Կիլիան Մբապեն երրորդն էր:

Տարվա լավագույն ֆուտբոլիստուհու հավակնորդների ցանկում են «Ոսկե գնդակի» դափնեկիր Այտանա Բոնմատին («Բարսելոնա»), Ջենիֆեր Էրմոսոն («Պաչուկա») և Լինդա Կայսեդոն («Ռեալ»):

FIFA The Best մրցանակաբաշխությունը կայանալու է 2024 թվականի հունվարի 14-ին՝ Լոնդոնում:

Նախորդ հոդվածըՍանդուն ցանկանում է մինչև ԵՄ մտնելը վերաինտեգրել Մերձդնեստրը
Հաջորդ հոդվածըՌոբերտո Բաջոն՝ բոլոր ժամանակների լավագույն իտալացի ֆուտբոլիստ