‘ՖԻՖԱ-ն մայիսին կքննարկի «եռակի պատիժը»’

1183

ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեն մարտի 20-ին որոշում է կայացրել, որ մայիսին կայանալիք նիստի ժամանակ կքննարկի «եռակի պատիժը»: 

«Եռակի պատիժ» է կոչվում 11-մետրանոցը, հեռացումը եւ ֆուտբոլիստի հետագա որակազրկումը՝ «վերջին հույսի խախտման» համար: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Դոնեցկի «Շախտյորի» պաշտպան Ալեքսանդր Կուչերը պատժվել էր նման խախտման համար: 

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ գործադիր կոմիտեն կուսումնասիրի կարգապահական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հնարավորությունը: 

Վերջնական որոշում է կայացնում IFAB կազմակերպությունը: Փետրվարի 28-ին կայացած նիստում այն դեմ է արտահայտվել կարմիր քարտը չեղյալ համարելուն, սակայն պատրաստ է քննարկել որակազրկումը հանելու հնարավորությունը:

Նախորդ հոդվածը‘Ջիանի դե Բիազի. «Մրցակիցը բավականին ուժեղ է, իրեն լավ է դրսեւորում հատկապես պաշտպանությունում»’
Հաջորդ հոդվածը‘Զինեդին Զիդանի 4 ֆուտբոլիստ որդիները’