‘ՖԻՖԱ-ն Մարադոնային 10 հազար ֆունտ կվճարի ‘

1385

ՖԻՖԱ-ն Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող ու մարզիչ Դիեգո Մարադոնային 10-հազարական ֆունտ (մոտ 11,3 հազար եվրո) կվճարի ԱԱ-2018-ի յուրաքանչյուր խաղի, որին նա կհաճախի: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Այդ վճարները նախատեսված են ՖԻՖԱ-ի լեգենդ ծրագրով, որին աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն: Նա ցանկանում է, որ յուրաքանչյուր խաղին դեսպանի կարգավիճակով ներկա լինի խաղացող թիմերից գոնե մեկական նախկին ֆուտբոլիստ:

ԱԱ-2018-ին Մարադոնան ներկա է եղել Արգենտինայի հավաքականի բոլոր երեք խաղերին խմբային փուլում: Փլեյ-օֆֆում «ալբիսելեստեն» հունիսի 30-ին կխաղա Ֆրանսիայի հավաքականի հետ:

 

Նախորդ հոդվածը‘ԱԱ-2018. 32 տարվա մեջ առաջին անգամ ոչ մի աֆրիկյան հավաքական չի խաղա 1/8-ում’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը ներկա չի գտնվի Ռուսաստան — Իսպանիա հանդիպմանը’